Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱԺ. Դադարել է ՍԴ նախագահի և ևս 3 անդամների պաշտոնավարումը

ԱԺ. Դադարել է ՍԴ նախագահի և ևս 3 անդամների պաշտոնավարումը
26.06.2020 | 22:53

Այսօրվանից ուժի մեջ են մտել հունիսի 22-ին Աժ-ի ընդունած Սահմանադրության փոփոխությունները: ԱԺ պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Սահմանադրության 213 հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է»: Նշված կանոնակարգումներով դադարել է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում, ՍԴ-ի դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը: Հրանտ Նազարյանը, ՍԴ անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարում է առավել քան 24 տարի, Ֆելիքս Թոխյանը, պաշտոնավարում է առավել քան 22 տարի, Ալվինա Գյուլումյանը՝ առավել քան 12 տարի:


ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի 3-րդ մասի համաձայն ՍԴ 3 դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն հաջորդաբար կառավարության, ՀՀ նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից երկամսյա ժամկետում, որը սկսում է հունիսի 27-ից:


Ըստ հայտարարության՝ Սահմանադրության 13 հոդվածի 4-րդ մասի համաձայն ՍԴ նախագահը պետք է ընտրվի Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, ընտրությունը պետք է իրականացվի ՍԴ դատավորների առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո: Հաշվի առնելով, որ ՍԴ նախագահ դեռևս ընտրված չէ, իսկ Ալվինա Գյուլումյանի՝ որպես ՍԴ անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը դադարել է, ՍԴ նախագահի պարտականությունները իրականացվելու են ՍԴ դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից:
ՍԴ տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է` ծնված 1962-ի սեպտեմբերի 10-ին:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ