Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՄՆ-ը դաշնակիցներին կոչ է անում ավելացնել ռազմական ոլորտի ծախսերը

ԱՄՆ-ը դաշնակիցներին կոչ է անում ավելացնել ռազմական ոլորտի ծախսերը
26.06.2020 | 22:53

ԱՄՆ ՊՆ նախարար Մարք Էսպերը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել կատարել խոստումը և պաշտպանությանը հատկացվող գումարը հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոսին: Էսպերը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ընթացքում ասել է, թե անդամ երկրները լավ են աշխատում, բայց պետք է ավելին անել ֆինանսավորման համար, դա է ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության երաշխիքը:

«Մենք քննարկելու ենք կարևոր հարցեր՝ Աֆղանստանից մինչև կորոնավիրուս, ես նորից կոչ եմ անում դաշնակիցներին ֆինանսավորումը հասցնել խոստացված 2 տոկոսին: ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ին և դաշնակիցներին, այսօր ակնկալում եմ բովանդակալից քննարկում», - ասել է Պենտագոնի ղեկավարը: «Մեր վերջին հանդիպմանը քննարկել ենք նաև Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունը, մասնավորապես, Գերմանիայում այն կրճատելու որոշման ենթատեքստում: Ես ողջունում եմ Եվրոպայի անվտանգությանը հավատարիմ մնալու ԱՄՆ վճռականությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ