Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ջիանի Բուքիքիո. Ցավում եմ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին

Ջիանի Բուքիքիո. Ցավում եմ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին
26.06.2020 | 22:54

Այսօր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, հայտնում են ՍԴ-ից. «Հարգելի նախագահ, շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։


Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։ Հարգանքներով՝ Ջիանի Բուքիքիո»:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ