Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան

ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան
26.06.2020 | 22:55

Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեքը խնդրում է թուրքական իշխանություններին պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան: «Սուրբ Սոֆիայի տաճարն աշխարհի տարբեր դավանանքների ներկայացուցիչ միլիարդավոր հավատացյալների համար հոգևոր և մշակութային մեծ նշանակություն ունի: Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը պահպանել այն որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ և պահպանել դրա հասանելիությունը բոլորի համար ներկայիս թանգարանային կարգավիճակով», - գրել է Բրաունբեքը Twitter-ում:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ