Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՀՀ վարչապետը հայտնվել է քննադատությունների թիրախում

ՀՀ վարչապետը հայտնվել է քննադատությունների թիրախում
26.06.2020 | 23:00

Հարավային Կովկասի տարածաշրջանում կորոնավիրուսի վարակի ամենաշատ դեպքեր գրանցել է Հայաստանը՝ ասվում է BBC-ի՝ Հայաստանի մասին պատրաստած ռեպորտաժում։ Նշվում է, որ վարչապետը հայտնվել է քննադատությունների թիրախում, բայց իշխանությունները պնդում են, որ Հայաստանն այլևս չի կարող ևս մեկ «լոքդաունի» դիմել: ՀՀ հոսպիտալները ծանրաբեռնված են պացիենտներով։ Համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հարսանյաց հանդիսություն է կազմակերպել, հասարակության մոտ տպավորություն է ստեղծում, որ կառավարությունը լուրջ չի վերաբերվում ճգնաժամին։ BBC-ն ընդգծում է, որ այս ամենի ֆոնին դժգոհ քաղաքական ընդդիմությունը պահանջում է կառավարության ամբողջական հրաժարականը։ Ռեպորտաժում «Քառյակ» մեդիա ընկերության անդամ Սամվել Ֆարմանայնն աղետ է որակում ՀՀ կառավարության քայլերը՝ ուղղված կորոնավիրուսի հաղթահարմանը։ «Նրանք վերջնականապես ձախողվել են, դրա համար Հայաստանը վարակի ցուցանիշներով հայտնվել է վատագույն պատկերն ունեցող երկրների ցանկում», - ասում է Ֆարմանյանը։
Միևնույն ժամանակ նշվում է, որ ապրիլից վերաբացվել են բիզնես գործունեության տեսակները, որից հետո վարակվածների թվերը շարունակել են աճել։ Բացի այդ, նշվում է, որ տնտեսական անկումը թույլ չի տալիս ևս մեկ «լոքդաոն» կիրառել։


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ընդգծում է, որ վարակն անհնար է վերացնել: «Եթե մի քանի ամսով կամ մեկ տարով որոշում կայացվի արգելել բիզնես գործունեությունը, այդ դեպքում մենք կմահանանք ուրիշ պատճառով», - ասում է Թորոսյանը: Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն առերեսվել է իր կառավարման տարիների ամենաբարդ խնդրին: «Նա հույսը ևս մեկ անգամ դնում է ժողովրդի վրա, որպեսզի նրանք իրենց գործը կատարեն վիրուսի դեմ պայքարում», - եզրափակում է ռեպորտաժը։

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ