Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուստամ Բադասյան. Եթե «մի փոքր» ձայներ չեն հերիքում, կարելի է «մի փոքր կլորացնել» թիվը

Ռուստամ Բադասյան. Եթե «մի փոքր» ձայներ չեն հերիքում, կարելի է «մի փոքր կլորացնել» թիվը
26.06.2020 | 23:00

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեսյբուքում գրել է.

«Այն պնդումները, որ այս Սահմանադրության փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն միայն «Սահմանադարական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունից հետո, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Այն քաղաքական ուժերը, որոնք փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, ունակ չեն որևէ կերպ իշխանության ծրագրերը խառնելու․դրանք անիմաստ փորձեր են։
Երեկ Հայաստանի քաղաքական պատմության մեջ գրանցվեց ամենազավեշտալի դեպքերից մեկը․ որոշեցին, որ, եթե «մի փոքր» ձայներ չեն հերիքում, կարելի է «մի փոքր կլորացնել» թիվը, որը վկայում է նաև այդ պայքարի մակարդակի մասին։
Սահմանադրության փոփոխությունները մտել են ուժի մեջ, դադարել է ՍԴ երեք դատավորի լիազորությունը, ինչպես նաև Հրայր Թովմասյանի՝ որպես նախագահ պաշտոնավարելու լիազորությունը»:

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ