Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Մենք երևի կազմակերպչական, կառավարման մակարդակի սխալներ էլ ենք արել

Նիկոլ Փաշինյան. Մենք երևի կազմակերպչական, կառավարման մակարդակի սխալներ էլ ենք արել
26.06.2020 | 23:03

«Մենք ինչ-որ սխալ արել ենք, երևի կազմակերպչական, կառավարման մակարդակի սխալներ էլ ենք արել և մենք գնում ենք այդ սխալներն ուղղելու ճանապարհով, բայց ամեն մեկս պետք է մեր սխալն ուղղենք՝ հանուն մեր պետության, ժողովրդի»՝ պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով նաև իր ու ընտանիքի վարակվելու հանգամանքը: Նրա խոսքով՝ ՀՀ-ում դեռևս ընկալում կա, թե համաճարակի դեմ պայքարում է և պիտի պայքարի առողջապահական համակարգը, ինչը, ըստ Փաշինյանի, սխալ ընկալում է, առողջապահական համակարգը պայքարում է համաճարակի հետևանքների դեմ:
Նրա խոսքով՝ այդ պայքարը պետք է կայանա առողջապահական համակարգից դուրս: Փաշինյանն ընդգծեց՝ ոստիկանության ուժերը սահմանափակ են:

«Ես էլի ուզում եմ համեմատել 2018-ի իրադարձութունների հետ. երբ ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը անում էր մի գործողություն, Ոստիկանությունն անզոր է այդ գործողության դեմ: Հիմա, նեգատիվ իմաստով, այդ ոգով մենք չենք պահպանում հակահամաճարակային կանոնները, և ՀՀ-ում չկան ռեպրեսիվ մեթոդներ, չկա ռեպրեսիվ մեթոդներ գործարկելու ցանկություն, թերևս՝ նաև հնարավորություն, և մեր միակ ձևը մնում է երկխոսությունը, վարչական մեթոդների խստացումը»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ