Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իտալիայից եկել է բժիշկների 11 հոգանոց խումբ

Իտալիայից եկել է բժիշկների 11 հոգանոց խումբ
26.06.2020 | 23:10

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային համագործակցության շրջանակներում, ԵՄ Արտակարգ արձագանքման համակարգման կենտրոնի, Հայաստանում Իտալիայի դեսպանության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցով (Emergency Response Coordination Center – ERCC) հունիսի 26-ին Իտալիայից Հայաստան է ժամանել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության 11 բուժաշխատողներից կազմված մարդասիրական առաքելությունը:

Նույն օդանավով Հայաստան են տեղափոխվել նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ: Բժշկական անձնակազմին օդանավակայանում դիմավորել են ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը, Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը:

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ