ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մկրտչյանը։ «Ընթացքը փոքր-ինչ ծանր է։ Ցավոք, վարակվել է նաև կինս։ Ստանում ենք անհրաժեշտ բուժում։ Ամեն ինչ լավ կլինի, սա նույնպես կհաղթահարենք»,- գրել է Մկրտչյանը։