Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը 1 մլն բնակչին ընկած վարակվածների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը 1 մլն բնակչին ընկած վարակվածների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում
26.06.2020 | 23:12

Հայաստանը կորոնավիրուսային համաճարակի ցուցանիշների առումով նոր հակառեկորդներ է սահմանում, հունիսի 26-ին պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր Հայաստանի Հանրապետությունը 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում։ Սա մեծ խնդիր է մեզ համար, բոլորիս համար, բայց կա մեկ շատ ավելի կարևոր խնդիր, որից, մեր կարծիքով, բխում է այս երկրորդ խնդիրը՝ իրավիճակի գիտակցումը և տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում չկա, որովհետև հիմա այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, որ երկրի երեք միլիոն բնակչությունը ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով պայքարում է համավարակի դեմ»,- ասաց Փաշինյանը։


ՙԱրտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով հարուցված վարչական իրավախտումների ընթացակարգը մոտենում է այն փուլին, երբ դիմակ կրելու կանոնները խախտելու համար արձանագրված տուգանքները պետք է սկսեն բռնագանձվել՚՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քննարկում ենք նաև օրենսդրական այնպիսի փոփոխություններ մտցնելը, որով տուգանքի նշանակումից մինչև գանձելու պահը առավել կարճ կտևի։ Նորից եմ ասում, որ այս միջոցներին գնում ենք ոչ թե քաղաքացիներին տուգանելու համար, քավ լիցի, մեր խնդիրը չէ որևէ մեկին տուգանելը։ Պարզապես ուզում ենք ասել, որ մեզնից յուրաքանչյուրը ունի չտուգանվելու հնարավորություն և նույնիսկ երաշխիք, և այդ երաշխիքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է»,- նշեց Փաշինյանը։

Դիտվել է՝ 1447

Մեկնաբանություններ