Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Covid19. Տասնյակ երկրներում երկրորդ ալիք է սկսվում

Covid19. Տասնյակ երկրներում երկրորդ ալիք է սկսվում
27.06.2020 | 21:58

Ռասսայական խտրականության դեմ բողոքի ցույցերից ու մարդաշատ հավաքներից շաբաթներ անց ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ աճ է արձանագրվում: Կալիֆորնիայումանցած մեկ օրում 4000 մարդ է հոսպիտալացվել:


«Վերակենդանացման բաժանմունքում ազատ մահճակալների թիվը ժամ առ ժամ է նվազում», - ասել է Բըրբանքի բժշկական կենտրոններից մեկի բժիշկ Անջելիկա Քեմփենը, ընդգծելով` տարածմանը զուգահեռ վարակն ավելի վտանգավոր է դառնում: «Երբ համաճարակը սկսվեց, հիվանդանոց էին տեղափոխվում հիմնականում տարեց մարդիկ, սակայն, հիմա այդպես չէ: Հիմա մենք նույն բարդությունները տեսնում ենք երիտասարդ ու միջին տարիքի` 21-49 տարեկանների մոտ», - ասել է բժիշկը: «Մեր առողջապահական համակարգը չի դիմանա այս ծանրությանը, եթե տարածման տեմպը չկոտրենք», - նախօրեին զգուշացրել է նահանգապետ Գավին Նյուզոմը` չբացառելով, որ կարող է վերականգնել կարանտինային նորմերը մեկ տասնյակ շրջաններում:


Պաշտոնական տվյալների համաձայն, Ամերիկայում վարակակիրների թիվն արդեն հասել է 2,5 միլիոնի: Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը հայտարարեց, թե իրենց հաշվարկներով վարակակիրների թիվը կարող է իրականում 10 անգամ ավելի շատ լինել և հասնել 20 միլիոնի: «Ամենալավատեսական կանխատեսումներով, մեզ հայտնի յուրաքանչյուր դեպքին բաժին է ընկնում 10 այլ վարակակիր, որոնք կա՛մ թեթև են տարել կորոնավիրուսը, կա՛մ որևէ ախտանիշ չեն ունեցել», - հայտարարել է կենտրոնի տնօրեն, դոկտոր Ռոբերտ Ռեդֆիլդը, ընդգծելով`ախտանիշներ չունեցողները կարող են վարակել մյուսներին:


Տեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթը, որ փորձում էր վերաբացել տնտեսությունն ու վերադառնալ բնականոն կյանքի, երեկ ստիպված էր տրամագծորեն հակառակ կոչով դիմել համերկրացիներին. «Եթե ծայրահեղ կարևոր գործ չունեք, մնացեք տանը: Դա լավագույնն է, որ կարող եք հիմա անել», - ասել է նա:
ԱՀԿ-ն երեկ զգուշացրեց` նոր ալիքի վտանգ են տեսնում նաև եվրոպական մայրցամաքում: Մասնագետները մի քանի պատճառ են մատնանշում. նախ` շատերը հասկանալիորեն հոգնել են վարակի դեմ պայքարից ու սահմանափակումներից, ոմանց համար հիվանդացությունների ու մահվան դեպքերի հաղորդումները այլևս դարձել են սովորական: Լոնդոնում հարյուրավոր երիտասարդների անգամ ոստիկանության գործադրած բիրտ միջոցները չեն խանգարում այգիներում երաժշտական խնջույքներ կազմակերպել:


«Չենք հանդուրժել և չենք հանդուրժելու», - երեկ զգուշացրեց ոստիկանապետ Կրեսիդա Դիկը՝ հավելելով` «այս միջոցառումներն ապօրինի են, և մեր պարտքն է հետևել օրենքի կատարմանն ու ցրել, այդ թվում` ուժային մեթոդներով»:
Իտալիայի իշխանությունները ևս ստիպված են եղել դիմել ուժայինների օգնությանը, երբ վարակի նոր օջախ է բռնկվել Նեապոլի մերձակա բնակավայրերից մեկում: Մոնդրագոնեում, ուր վիրուս է հաստատվել միևնույն շենքի 49 բնակչի մոտ, տեղաշարժը սահմանափակելու համար իտալական բանակի զինծառայողներն են բարիկադներ կազմել: Կարանտինի երկրորդ ալիքը քչերն են հոժարակամ ընդունել, կորոնավիրուսի պատճառով մարդկային ու տնտեսական հսկայական կորուստներ տեսած երկրում, սակայն, իշխանությունները չեն պատրաստվում նահանջել:
Իրավիճակի վատացում է արձանագրվում նաև մեր տարածաշրջանում, բացառությամբ` Վրաստանի: Իրանում մեկ շաբաթ է` օրական մահացության դեպքերն անցնում են հարյուրից, որ ամենաբարձր ցուցանիշն է մարտից հետո: Պետական հեռուստատեսության եթերում վարակվածներից շատերն այսօր խոստովանել են` օրեր առաջ հարսանիք ու թաղում են գնացել, Լորեստան նահանգում էլ ախտահարվել են միևնույն միջոցառման բոլոր` 35 մասնակիցները:


Ադրբեջանում ևս օրական դեպքերը գնալով ավելանում են, նախագահ Ալիևը երեկ զգուշացրել էր, որ երկրում առողջապահական համակարգը կարող է չդիմանալ ծանրությանը: Տասնյակ բնակավայրերում, այդ թվում` մայրաքաղաքում երկշաբաթյա խիստ կարանտին է, տեղաշարժը թույլատրվում է միայն հատուկ անցաթղթերով:
Թուրքիայում վիրուսը խորհրդարան է ներթափանցել, երկու տասնյակ պատգամավորներ վարակվել են, օրենսդիրը որոշել է առնվազն մի քանի օրով դադարեցնել աշխատանքները:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ