Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իշխանությունն իր ձեռքով սահմանադրական ճգնաժամ ստեղծեց

Իշխանությունն իր ձեռքով սահմանադրական ճգնաժամ ստեղծեց
27.06.2020 | 21:59

«Հրապարակը» գրում է. «Ամսի 30-ին ՍԴ-ում նշանակված է աշխատակարգային նիստ, օրակարգում՝ 8 կարևոր հարց: Սակայն ՍԴ 3 դատավորներ ԱԺ-ի ընդունած օրինագծի արդյունքում պաշտոնանկ են այլևս, իսկ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են. ասել է թե` քվորում չկա, և նիստ չի կայանա։ Մինչդեռ հարցերից մեկի առնչությամբ վարչապետ Փաշինյանը խնդրել է արագ որոշում կայացնել. խոսքը ՀՀ-ի և Վերականգնման ու զարգացման բանկի միջև պայմանագրի մասին է, որը պետք է արագ ռեժիմով ուղարկվի ԱԺ` հաստատման:


Կա՞ նման համաձայնագիր 30-ի նիստի օրակարգում՝ հարցրինք ՍԴ մեր աղբյուրին։
«Այո, կա, մենք հարգել ենք վարչապետի խնդրանքը, դրել խնդրի քննարկումը ամենամոտ նիստում… Եթե քվորում չլինի, ապա այո, խնդիր կառաջանա, որովհետև, եթե ՍԴ-ում հարցը մնում է չլուծված, առկախվում է՝ հնարավոր չէ ոչ ժամկետը երկարացնել, ոչ էլ այլ բան անել»: Նույն նիստում ներառված է նաև «ԵԱՏՄ շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» հարցի սահմանադրականության հարցը․ ադամանդի՞ մասին է նաև խոսքը։ «Թանկարժեք քարեր… բա հո բազալտը չի՞»: Հիմա, փաստորեն, դա էլ առկախվում է անհասկանալի ժամանակով։ «Եթե քվորում չլինի՝ այո»: Մտածվա՞ծ եք արել։ «Իհարկե` ոչ. աշխատանքային նիստերի օրակարգը ձևավորվում է ամիսներ առաջ»: Իշխանությունն իր ձեռքով սահմանադրական ճգնաժա՞մ ստեղծեց:

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ