Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ջիանի Բուքիքիոյի նամակը սառը ցնցուղ է եղել իշխանությունների համար

Ջիանի Բուքիքիոյի նամակը սառը ցնցուղ է եղել իշխանությունների համար
27.06.2020 | 22:04

«Ժողովուրդը» գրում է․ «Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի կողմից ՍԴ այլևս նախկին նախագահ Հրայր Թովմասյանին ուղարկված նամակը սառը ցնցուղ է եղել իշխանության ներկայացուցիչների համար:

«Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը», - ասված է նամակում: Վենետիկի հանձնաժողովը հունիսի 22-ին հրապարակել էր իր եզրակացությունը՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ, քանի որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դեռ մայիսի 13-ին 3 հարց էր հղել նրանց: Եվ ահա, այդ եզրակացությունը թեև փորձ էր արվել ներկայացնել դրական լույսի ներքո, սակայն իրականում անթաքույց քննադատություն էր պարունակում: Իսկ երեկվա նամակը եղել է թերևս վերջին կաթիլը, և իշխանության որոշ ներկայացուցիչներ, հատկապես՝ իմքայլական պատգամավորները, դա կրկին համարել են նախարար Բադասյանի բացթողումը, քանի որ հենց վերջինս է սերտ աշխատել Վենետիկի հանձնաժողովի հետ՝ ըստ էության չկարողանալով «համոզել» նրանց: Վենետիկի հանձնաժողովի նախագահին ուղարկված իր նամակում Հրայր Թովմասյանը ներկայացրել էր իրավիճակը և հայտարարել, թե առաջնորդվում են բացառապես Սահմանադրությամբ, և ահա, Բուքիքիոյի պատասխանը ևս նմանատիպ է եղել»:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ