Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն եվրոպական վեց պարբերականներին, այդ թվում՝ The Guardian-ին հարցազրույցում ասել է.
«Մենք մեծացել ենք այն գիտակցումով, որ ԱՄՆ-ը ցանկանում է համաշխարհային տերություն լինել: Եթե ԱՄՆ-ն հիմա ցանկանում է սեփական կամքով այլևս չկատարել այդ դերը, մենք պետք է շատ լուրջ մտածենք այդ ուղղությամբ»,-ասել է կանցլերը: Նա ընդգծել է, որ Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերն օգնում են պաշտպանել ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները, այլևս հենց Վաշինգտոնի շահերը: