ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ ԱՀԿ-ի դեմ ԱՄՆ-ի քննադատությունն անհիմն է: Le Figaro-ին հարցազրույցում նա ասել է. «Ես ճանաչում եմ ԱՀԿ ղեկավարության ներկայացուցիչներին, նրանք որևէ երկրի վերահսկողության տակ չեն: Նրանք միշտ բարեխղճորեն են գործում»:
Գուտերեշը հավելել է, որ անհրաժեշտ կլինի համաճարակի ավարտից հետո հետաքննություն անցկացնել՝ վիրուսի առաջացմանը երկրների արձագանքման վերաբերյալ: Գլխավոր քարտուղարը ներկայացրել է կորոնավիրուսի իրավիճակի զարգացման երկու մոդել: Լավատեսական սցենարում զարգացած երկրներին հաջողվում է զսպել վարակի երկրորդ ալիքի հայտնվելը՝ համակարգելով իրենց գործողությունները: Հոռետեսական սցենարում «մենք ականատես կլինենք Հարավային կիսագնդում տեղի ունեցող աղետին և լուրջ երկրորդ ալիքի Հյուսիսայինում՝ սարսափելի տնտեսական հետևանքներով»: