Աժ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՍԴնախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ։ Արարատ Միրզոյանը Աշոտ Խաչատրյանին տեղեկացրել է, որ հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում, ՍԴ դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները։
Քանի որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները մինչև ՍԴ նոր նախագահի ընտրությունները իրականացվում են ՍԴ դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից, Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ։
Աշոտ Խաչատրյանը հավաստիացրել է, որ ՍԴ նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ: