Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Խամենեի․Հարկավոր է քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները վերացնելու ուղղությամբ

Խամենեի․Հարկավոր է քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները վերացնելու ուղղությամբ
27.06.2020 | 22:21

«Կորոնավիրուսի համաճարակը կարող է ծանր հարված հասցնել Իրանի տնտեսությանը», - Թեհրանում, երկրի դատական համակարգի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։


Նրա խոսքով՝ եթե կորոնավիրուսի տարածումը շարունակվի, կարող է լուրջ խնդիրներ ստեղծել նախևառաջ տնտեսական ոլորտում։ «Մենք պարտավոր ենք քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի հետևանքով ծագած տնտեսական խնդիրները հաղթահարելու ուղղությամբ», - հայտարարել է Խամենեին։


Վերջին շաբաթներին, տնտեսության վերագործարկմանը զուգահեռ, Իրանում կորոնավիրուսի դեպքերը կտրուկ ավելացել են։ Դրան զուգահեռ վերջին օրերին զգալիորեն նվազել է իրանական տարադրամի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ։

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ