Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արսեն Թորոսյան. Հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշ

Արսեն Թորոսյան. Հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշ
27.06.2020 | 22:30

Թեեւ Հայաստանում վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է, բայց 1 միլիոն բնակչի հաշվով ունենք մահացության ցածր ցուցանիշ՝ հունիսի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու վերաբերյալ՝ իրեն ուղղված քննադատություններին։ «Բոլոր արձանագրված դեպքերից մահացության թվով մենք 1,7-1,8 տոկոսին ենք ձգտում։ Աշխարհում այդ ցուցանիշը 6 -10 տոկոս է։ 1 միլիոն բնակչի հաշվով մահերի թվով մենք հավասար ենք Գերմանիային։ Դա նշանակում է, որ անկախ նրանից, որ նոր դեպքեր են արձանագրվում եւ վարակը տարածվում է, մենք հասցնում ենք գրեթե բոլորին պատշաճ բուժօգնություն մատուցել։ Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Ես հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Սա մեր ամբողջ առողջապահական համակարգի և մնացած աջակցող գերատեսչությունների շնորհիվ է, որ ունենք մահացության նման ցածր ցուցանիշ»,- ասել է նախարարը՝ նշելով, որ նախարարությունը պատշաճ է արձագանքել տվյալ պահին առաջացած իրավիճակին։ Թորոսյանը նշել է նաեւ, որ հնարավոր է՝ մենք վարակի պիկ չունենանք։ «Մենք մեկ-երկու շաբաթ է նույն իրավիճակում ենք, միջազգային որոշ գործընկերներն էլ ասեցին՝ եթե դուք նույն վիճակով կայուն երկար գնաք, մինչեւ աշուն, գուցե ավելի շահեկան դիրքում լինեք, քան մի անգամ ինտենսիվ պիկ ապրած երկրները, որոնք սպասում են երկրորդ ինտենսիվ պիկին»,- ասել է նա։


Ըստ Թորոսյանի՝ պետք է պատրաստ լինել առաջիկա մեկ տարում պետք է կենտրոնանալ տեղում խնդիրները լուծելու վրա եւ բացառել զբոսաշրջությունը։

Դիտվել է՝ 1805

Մեկնաբանություններ