Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչներին
27.06.2020 | 22:32

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի բացօթյա տարածքում մասնակցել է Հայկական բժշկական Ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը, որը ձևավորվել է մի շարք բժշկական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների համագործակցության շնորհիվ։ Նրանց հետ սերտ աշխատել է նաև ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը: Նախարարը կարևորել է նախաձեռնությունը և ընդգծել, որ մասնագիտական ասոցիացիաների ներուժը պետք է ակտիվ օգտագործել կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող պայքարում: «Հատկապես ողջունելի է, որ ոչ թե մենք ենք դիմել և նախաձեռնել, այլ հենց մասնագիտական ասոցիացիաներն են հանդես եկել նմանօրինակ առաջարկով: Ես նաև ուրախ եմ, որ Առողջապահության ազգային ինստիուտը, որպես գիտակրթական կառույց, այդ թվում` Հանրապետական գիտաբժշկական գրադարանը գործընթացի մի մաս են կազմում և առիթն օգտագործելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել Առողջապահության ազգային ինստիտուտին` կորոնավիրուսային հիվանդության ընթացքում մասնագետների լայնածավալ վերապատրաստումներ իրականացնելու համար»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մասնագետները կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող աշխատանքների վերաբերյալ իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին և պատրաստակամություն հայտնել նախարարության հետ ստեղծելու համագործակցության հարթակ` հիվանդությունը վարելու գործելակարգերի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, հավանություն տալով նեղ մասնագետների ներկայացրած առաջարկներին` Արսեն Թորոսյանը շեշտել է, որ առաջիկայում ակնկալում է դրանք տեսնել ավարտուն և գործնականում կիրառելուն պատրաստ, այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ