Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել նոր նահանգի ստեղծմանը

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել նոր նահանգի ստեղծմանը
27.06.2020 | 22:35

Ներկայացուցիչների պալատի անդամների մեծ մասը կողմ են արտահայտվել նախագծին, որ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնին տալիս է առանձին նահանգի կարգավիճակ՝ հայտնում է CNN-ը: Նախագծին հավանություն են տվել 232 կոնգրեսականներ, դեմ են արտահայտվել 180-ը։ Գաղափարը հիմնականում հավանել են դեմոկրատները, դեմ են արտահայտվել հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ Վարչական տեսանկյունից Վաշինգտոնը այժմ համարվում է Կոլումբիայի դաշնային շրջան, որը որևէ նահանգի մաս չէ: Դեմոկրատական կուսակցության խոսնակ Էլեոնոր Հոլմս Նորտոնը պնդում է, որ առանձին նահանգի ձևավորումը ունի քաղաքական և ժողովրդագրական հիմնավորում:

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ