Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը չի ստորագրել լիազորությունների դադարեցման մասին արձանագրությունը

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը չի ստորագրել լիազորությունների դադարեցման մասին արձանագրությունը
27.06.2020 | 22:36

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը չի ստորագրել լիազորությունների դադարեցման մասին արձանագրությունը։ Նրա 3-4 գործ կա։ Հարցին, թե ինչ կլինի այդ գործերի ճակատագիրը և կա՞ համապատասխան ընթացակարգ, եթե այդուհանդերձ, ի հեճուկս Սահմանադրության՝ դադարեցվեն լիազորությունները, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց, որ ոչ մի կարգավորում չկա և ենթադրվում է, որ ՍԴ նախագահը կամ նախագահի լիազորությունները կատարողը կվերամակագրի։

Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ