Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 24645

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 24645
28.06.2020 | 14:47

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 736-ով՝ հասնելով 24 645-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 205-ով և հասել 13116-ի: Մինչ այժմ իրականացվել է 109173 թեստ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 426-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 139 է: Բուժվում է 10 964 մարդ:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ