Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վահան Արծրունի. Երեսպաշտությունն ու պոպուլիզմը ձեր և ձեր նմանների նշանաբանն է

Վահան Արծրունի. Երեսպաշտությունն ու պոպուլիզմը ձեր և ձեր նմանների նշանաբանն է
28.06.2020 | 14:49

Երևանի պետական բժշկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի՝ գույքահարկի բարձրացումից դժգոհող երևանցիների ֆեյսբուքյան ակցիայի վերաբերյալ գրառմանը։

«Քանի համացանցում տարածվում էր «Ես բնիկ եմ և սա իմ քաղաքն է» ֆլեշմոբը, քանի դեռ նրան միանում էին մայրաքաղաքի էությունը, սիրտը և ոգին ներկայացնող մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ և պարզապես ազնիվ քաղաքացիներ, քանի դեռ պարոն Թունյանը հրավիրում էր մեզ` բնիկների շահերը ներկայացնող քաղաքացիներիս բաց քննարկման, ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունեց այս խայտառակ օրենքը նոր, ավելի բարձր գնացուցակով:


Պարոն Թունյան, ինչպե՞ս սրանից հետո ձեզ հետ որևէ հարց քննարկել: Երեսպաշտությունն ու պոպուլիզմը ձեր և ձեր նմանների նշանաբանն է: Ոչ հարգանքի, ոչ վստահության տեղ չեք էլ թողում: Իսկ քեզ, սիրելի հանրություն, որը հակադրեց իրեն բնիկների իրավունքներին, շնորհավորում եմ` մեր անմիաբանության և առաջնայինը երկրորդականից չտարբերելու հետևանքները կքաղեք առաջիկա տարիներին, ստորև ներկայացվող գնացուցակով»:

Դիտվել է՝ 1258

Մեկնաբանություններ