Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ֆրանսիայում ՏԻՄ ընտրություններ են

Ֆրանսիայում ՏԻՄ ընտրություններ են
28.06.2020 | 21:48

Ֆրանսիայի 5 000 բնակավայրերում սկսվել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը, որ հետաձգվել էր երկու ամսով։ Քվեարկության առաջին փուլը կայացել էր կարանտինային խիստ սահմանափակումներից մեկ օր առաջ՝ մարտի 15-ին։


Այսօրվա ընտրություններն ընթանում են համաճարակաբանական խիստ կանոնների պահպանությամբ՝ սահմանափակվել է տեղամասերում միաժամանակ գտնվող ընտրողների թիվը, ընտրողները պարտավոր են քվեաթերթիկներում նշումներ անել տնից բերված անհատական գրիչներով, ընտրատեղամասերի տարածքում դիմակ կրելը պարտադիր է։

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ