Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Լեհաստանում նախագահական ընտրություններ են
28.06.2020 | 21:49

Լեհաստանում այսօր նախագահական ընտրություններ են։ Հիմնական պայքարը իշխող «Իրավունք և Արդարություն» կուսակցության աջակցությունը վայելող նախագահ Անջեյ Դուդայի և Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թշասկովսկու միջև է: Նրան աջակցում է Լեհաստանի ընդդիմադիր ուժը՝ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը։

Ընտրություններին նախորդող շաբաթվա սոցհարցումների համաձայն` թեկնածուներից և ոչ մեկն ի վիճակի չէ հաղթանակի հասնել քվեարկության առաջին փուլում։ Սոցիոլոգների պնդմամբ` նախագահ Դուդան հավակնում է լեհ ընտրողների քվեների 41, իսկ Վարշավայի քաղաքապետ Թշասկոսվկին՝ 26 տոկոսին։ Լեհաստանում նախագահական ընտրությունները նշանակված էին մայիսի 10-ին, կորոնավիրուսի համաճարակի պատճառով ԿԸՀ-ն որոշեց քվեարկությունը հետաձգել մեկուկես ամսով։

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ