Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցավ 10 միլիոնից

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցավ 10 միլիոնից
28.06.2020 | 21:50

Ողջ աշխարհում «Քովիդ-19» կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 501 879 մարդ՝ վկայում են worldometers.info կայքի՝ հունիսի 28-ին տվյալները: Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը նախօրեին գերազանցել էր 10 մլն-ը: Ինչպես մահացության, այնպես էլ վարակվածության ցուցանիշով աշխարհում առաջատար երկիրն ԱՄՆ-ն է, որտեղ վերջին օրերին վարակման դեպքերի աճ է նկատվել: ԱՄՆ-ում արձանագրվել է վարակման ավելի քան 2.5 մլն դեպք, 128 153-ը՝ մահվան ելքով: Մահացության ամենից շատ դեպքեր ԱՄՆ-ից հետո գրանցվել են Բրազիլիայում (57 103), Մեծ Բրիտանիայում (43 514), Իտալիայում (34 716), Ֆրանսիայում (29 778), Իսպանիայում (28 341), Մեքսիկայում (26 381):

Դիտվել է՝ 1353

Մեկնաբանություններ