Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 482-ով՝ հասնելով 25127-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 181-ով և հասել 13 297-ի, իրականացվել է 1398 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 110 571-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 433-ի, կորոնավիրուսով վարակված ևս 143 անձ մահացել է այլ պատճառներով: Բուժվում է 11 254 մարդ: