Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ, գրում է Tellerreport-ը։ Բնապահպան Ժաննա Բարսեղյանը Ստրասբուրգում ընթացող քաղաքային ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 42,5%-ը։ Բարսեղյանը գլխավորում է «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։ Ժաննա Բարսեղյանը 39 տարեկան է, ծնվել է Փարիզում: 2002-ին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ ուսումնասիրել է ֆրանս-գերմանական օրենքները և դարձել բնապահպանական հարցերով իրավաբան: Որպես բնապահպան-ակտիվիստ՝ մասնակցել է բազմաթիվ բնապահպանական նախագծերի: