Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լուկաշենկո. Միակ դաշնակիցը, որ ՌԴ-ին մնացել է, Բելառուսն է

Լուկաշենկո. Միակ դաշնակիցը, որ ՌԴ-ին մնացել է, Բելառուսն է
29.06.2020 | 14:13

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում ոչ տնտեսական և ոչ քաղաքական առումներով կորցնել Բելառուսը, քանի որ Մինսկը Մոսկվայի միակ դաշնակիցն է, գրում է ria.ru-ն։

«Միակ դաշնակիցը, որ Ռուսաստանին մնացել է, Բելառուսն է։ Եվ ես հաճախ եմ Պուտինին ասում․ «Ես հասկանում եմ քեզ, դու չես կարող Բելառուսը կորցնել։ Ես հասկանում եմ, որ Բելառուսը պահելու համար պատերազմել նույնպես չես կարող։ Ինչո՞ւ։ Քանի որ Ռուսաստանին շատ շուկաներից՝ առաջինը՝ Եվրամիությունից և երկրորդը՝ Ուկրաինայից դուրս մղելու գործընթացն արդեն սկսվել է»,- հայտարարել է նա Մինսկի մարզի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Լուկաշենկոն պնդել է, որ Բելառուսը Գերմանիայից հետո երկրորդ երկիրն է ռուսական գազի գնումների ծավալով, ռուսական նավթի խոշոր սպառողը: «Իհարկե, նրանք չեն ցանկանում կորցնել Բելառուսը տնտեսապես, բայց ամենից շատ՝ քաղաքական առումով»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։ Նրա կարծիքով՝ Բելառուսը կորցնելը «ուժեղագույն հարված կլինի Ռուսաստանի ներքին քաղաքականությանը»։

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ