Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իրաքում պատգամավորները հրաժարվում են աշխատանքի գնալ կորոնավիրուսի պատճառով

Իրաքում պատգամավորները հրաժարվում են աշխատանքի գնալ կորոնավիրուսի պատճառով
29.06.2020 | 14:14

Իրաքում պատգամավորները հրաժարվում են խորհրդարան աշխատանքի գնալ՝ կորոնավիրուսի պատճառով, գրում է Shafaq գործակալությունը։

«Նիստերի վերսկսման կամ գումարման ոչ մի նշան չկա: Խորհրդարանի անդամները չեն մասնակցում նիստերին`վախենալով կորոնավիրուսով վարակվելուց», – ասել է աղբյուրը: Նա հավելել է, որ 30 պատգամավոր արդեն վարակվել և բուժում են ստանում: Խորհրդարանի աշխատանքը հեռավար ռեժիմով իրականացնելու ծրագիր է մշակվում: Իրաքում 45000 մարդ վարակվել է կորոնավիրուսով, ապաքինվել է՝ 21 000-ը, մահացել է 1,756 մարդ:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ