Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՀՀԿ երիտթևը բողոքի ակցիա է արել ԵՄ գրասենյակի դիմաց

ՀՀԿ երիտթևը բողոքի ակցիա է արել ԵՄ գրասենյակի դիմաց
29.06.2020 | 14:15

ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց: Նրանք նամակ հանձնեցին ԵՄ ներկայացուցչությանը: ՀՀԿ երիտթեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք այսօր նամակներ կհանձնեն նաեւ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին, ինչպես նաեւ ԵԽ գրասենյակին. «Նամակի բովանդակությունը հետեւյալն է. ներկայացնում է նկարագրություն իրավական տեսանկյունից այն ամենաթողության, որ տեղի է ունենում Հայաստանում ՍԴ-ի հետ եւ առհասարակ ժողովրդավարական գործընթացների տրամաբանությամբ: Սկսել ենք ԵՄ գրասենյակից, որովհետեւ տիկին դեսպանն իր կողմնակալ խոսքով, իսկ հաճախ կողմնակալ լռությամբ տպավորություն է ստեղծում, որ եվրոպական կառույցները կողմ են կամ լուռ են այս գործընթացների նկատմամբ, այնինչ թե Վենետիկի հանձնաժողովը, թե Եվրոպայի խորհուրդը, թե Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, բոլորը արդեն արտահայտել են իրենց կարծիքը այս ամենաթողության նկատմամբ»,-ասաց նա:


Մամիջանյանն ասաց, որ ներկայացրել են «իրավական եւ քաղաքական տեսանկյուններից Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հակաժողովրդավարական եւ հակասահմանադրական բովանդակությունը»:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ