Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Human Rights Watch-ը կոչ է անում Թուրքմենստանին հրապարակել կորոնավիրուսով վարակվածների վիճակագրությունը

Human Rights Watch-ը կոչ է անում Թուրքմենստանին հրապարակել կորոնավիրուսով վարակվածների վիճակագրությունը
29.06.2020 | 22:14

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Թուրքմենստանի իշխանություններին հավաքագրել և հրապարակել երկրում կորոնավիրուսով վարակվածների վիճակագրությունը: Կառույցի համոզմամբ, տեղեկատվության պակասը վտանգում է երկրի բնակչության կյանքն ու առողջությունը: Թուրքմենստանը աշխարհի եզակի պետություններից է, որի իշխանությունները պնդում են, թե երկրում կորոնավիրուսով վարակվածներ չկան: Այդ հայտարարությունները Human Rights Watch-ը որակել է «ցնորածին»:


Ննակչությունը հետապնդվում է կորոնավիրուսի թեմայով զրուցելու համար, իշխանությունները պաշտոնապես արգելել են արտաբերել «կորոնավիրուս» բառը:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ