Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ղազախստանում կասկածելի հանգամանքներում մահացել է իշխանությունների քննադատությամբ հայտնի լրագրողը

Ղազախստանում կասկածելի հանգամանքներում մահացել է իշխանությունների քննադատությամբ հայտնի լրագրողը
29.06.2020 | 22:15

Ղազախստանում կասկածելի հանգամանքներում մահացել է իշխանությունների հասցեին իր քննադատությամբ հայտնի ղազախ լրագրողը։ Կուանդիկ Շամախայուլին մահանալուց մի քանի ժամ առաջ Ֆեյսբուքում գրել էր, որ բժիշկներն իրեն անհայտ դեղամիջոց են տվել: 59-ամյա լրագրողը մեկ շաբաթ առաջ հոսպիտալացվել էր կորոնավիրուս ախտորոշմամբ, և ակնկալվում էր, որ առաջիկա օրերին պետք է դուրս գրվեր հիվանդանոցից, հունիսի 29-ի առավոտյան նա մահացել է: Լրագրողը ֆեյսբուքյան գրառման մեջ նաև նշել էր, որ բժիշկն ու բուժքույրը կեսգիշերին իրեն արթնացրել են ու խնդրել ստորագրել մի փաստաթուղթ, առաջարկել ընդունել «վարակի դեմ սպիտակ գույնի դեղահաբ»: Շամախայուլին հավելել էր, որ կիսաքուն վիճակում առանց երկար մտածելու ստորագրել է փաստաթուղթը: «Այժմ ես կասկածներ ունեմ, որ դա ինձ սպանելո՞ւ համար էր։ Ես երեք լիտր ջուր եմ խմել․ նրանց վարքագիծը կասկածելի էր, ոչինչ չեն բացատրել»,- Ֆեյսբուքում գրել էր ղազախ լրագրողը։ Իշխանությունները խոստանում են առաջիկայում հանդես գալ Կուանդիկ Շամախայուլի մահվան մասին հայտարարությամբ:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ