Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ֆրանսիայի նախկին վարչապետը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ֆրանսիայի նախկին վարչապետը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել
29.06.2020 | 22:17

Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեքենայության մեղադրանքով: Նա առնվազն երկու տարի կանցկացնի բանտում:

Ֆիյոնի կինը նույնպես մեղավոր է ճանաչվել նույն գործով, դատարանը նրան դատապարտել է 3 տարվա պայմանական ազատազրկման: Ֆրանսիայի նախկին վարչապետի շուրջ սկանդալը ծագել էր 2017-ի հունվարին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ պահին։ Փարիզյան թերթերից մեկը գրել է, որ Ֆիյոնի կինը` ծագումով բրիտանուհի Պենելոպան, 1998- 2002-ը Ազգային ժողովում ձևակերպված է եղել որպես ամուսնու օգնական` այդ ընթացքում չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից աշխատավարձի տեսքով կես միլիոն եվրո ստանալով:


Մինչև աղմկահարույց սկանդալը Ֆրանսիայի աջ պահպանողական Հանրապետական կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրված Ֆիյոնը համարվում էր նախագահի առաջատար թեկնածուներից մեկը:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ