Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ղազախստանում 3200 կայք են արգելափակել

Ղազախստանում 3200 կայք են արգելափակել
29.06.2020 | 22:21

2019-ին Ղազախստանում մոտավորապես 3,2 հազար կայք ճանաչել են անօրինական և արգելափակել հանրապետությունում արմատական հոսանքների դեմ պայքարի շրջանակներում՝ հունիսի 29-ին հայտնել է տեղեկատվության եւ հասարակական զարգացման նախարար Աիդա Բալաևան:

«2019-ին վերլուծման են ենթարկել 5300 ինտերնետ-ռեսուրսներ, 3200-ը ճանաչվել են անօրինական: Դրանք բոլորը ժամանակին արգելափակվել են»,-ասել է Բալաևան բնակչության հետ հաշվետու հանդիպման ընթացքում: Նա նշել է, որ «այդ բնագավառում ամենակարևորն արմատական շարժումների նկատմամբ բնակչության իմունիտետի ստեղծումն է և երկրում միջկրոնական հակամարտությունները կանխելը»:

Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ