Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով նրանց կենսաթոշակի ապահովման նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով նրանց կենսաթոշակի ապահովման նախագիծը
30.06.2020 | 13:29

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու ՀՀ օրենքի նախագիծը։


Ընդդիմադիր խմբակցությունները ներկա չէին նիստին։ Ըստ նախագծի, պաշտոնավարումը դադարած ՍԴ երեք դատավորի` Հրանտ Արայի Նազարյանի, Ֆելիքս Պապինի Թոխյանի և Ալվինա Բալաբեկի Գյուլումյանի կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ կկատարվեն։ Դատավորներին կնշանակվի կենսաթոշակ, որը նախատեսված է ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով (12 տարի պաշտոնավարում)։ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջարդումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ՝ առաջին առաջադրումը կառավարության, երկրորդը՝ ՀՀ նախագահի, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ