Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Հայրենիք»-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման փաստերով հանցագործության մասին հաղորդում ներկայացրին գլխավոր դատախազություն

«Հայրենիք»-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման փաստերով հանցագործության մասին հաղորդում ներկայացրին գլխավոր դատախազություն
30.06.2020 | 13:32

Իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր ՀՀ գլխավոր դատազություն գրավոր հաղորդում ներկայացրին։

«Խոսքը վերաբերում է շուրջ երկու տարի առաջ սկսված՝ ՍԴ լիազորությունների յուրացմանը և այդ ընթացքում իրականացված ամբողջ գործընթացին։ Իշխանությունը կազմակերպված ձևով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ», - դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։


Նա նշեց, թե մի շարք ոտնձգություններ են եղել ՍԴ-ի նկատմամբ. «Այդ ամենին հաջորդեցին այս վերջին՝ Սահմանադրության փոփոխությունները, և այսօր էլ ԱԺ-ում պետք է արտահերթ նիստ գումարվի, որի ընթացքում պետք է փորձեն իրենց փնթի աշխատանքը սրբագրել, որովհետև ՍԴ մասին սահմանադրական օրենքում պետք է իրականացնեին փոփոխություն, որը չի իրականացվել»։ Արսեն Բաբայանն ասաց նաև, որ պաշտոնական լիազորությունների անցման հոդվածով ևս հաղորդում են ներկայացրել. «Դա վերաբերում է այս ամբողջ գործընթացների ընթացքում թույլ տրված բազմաթիվ խախտումներին»։

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ