Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լիլիթ Գալստյան. Դատական համակարգի շուրջ տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական գնահատականները տրվել են, սակայն դրանք ունեն նաև իրավական արժեք

Լիլիթ Գալստյան. Դատական համակարգի շուրջ տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական գնահատականները տրվել են, սակայն դրանք ունեն նաև իրավական արժեք
30.06.2020 | 13:35

Իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր ՀՀ գլխավոր դատազությանը գրավոր հաղորդում ներկայացրին։


ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանն ասաց, թե անցնող մեկուկես տարվա ընթացքում քաղաքական գնահատականներ տրվել են դատական համակարգի և դատական իշխանության նկատմամբ տեղի ունեցողի վերաբերյալ։
«Քաղաքական գնահատականները տրվել են, բայց դրանք ունեն նաև իրավական արժեք և նկարագրություն։ Լիահույս ենք, որ իրավապահ մարմինները օբյեկտիվության սահմաններում կտան անաչառ գնահատական», - ասաց Լիլիթ Գալստյանը:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ