Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սուրեն Գրիգորյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Սուրեն Գրիգորյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
30.06.2020 | 13:38

Սա կարելի՞ է համարել վերջին նախաձեռնությունը և հնարավոր կլինի սրանով սահմանադրական ճգնաժամի խնդրի կարգավորմանը հասնել՝ Աժ-ում «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հարցրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը՝ դիմելով զեկուցուղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին:


Զեկուցողը ներկայացրեց իր անձնական կարծիքը.«Սահմանադրական դատարանում ճգնաժամը մեծապես կլուծվի, միևնույն ժամանակ չեմ բացառում, որ ՍԴ ամբողջական լեգիտիմության ապահովման համար և ընդհանուր սահմանադրական մեծ փոփոխությունների համատեքստում կարող է կրկին անդրադարձ լինել Սահմանադրական դատարանին»,-ասաց նա: Հարցին, թե ՍԴ դատավորների արձակուրդներ գնալը որքան է խոչընդոտում գործընթացին, Սուրեն Գրիգորյանը նշեց, որ «ՍԴ-ի մասին» օրենքում ամրագրվում է թե վճարվող, թե անվճար արձակուրդի կարգավորումները, որոնցից ՍԴ դատավորները իրավունք ունեն օգտվել: «Դա որևէ կերպ չի կարող խոչընդոտել այս գործընթացի կյանքի կոչմանը»,-ասաց նա:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ