Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Աժ-ն արտահերթ նիստում ուժը կորցրած ճանաչեց հանրաքվեի որոշումը

Աժ-ն արտահերթ նիստում ուժը կորցրած ճանաչեց հանրաքվեի որոշումը
30.06.2020 | 13:48

Աժ-ն արտահերթ նիստում ուժը կորցրած ճանաչեց 2020-ի փետրվարի 6-ի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

«Հարց է հնչում՝ ինչո՞ւ մենք հանրաքվեի տարբերակից հրաժարվեցիք ու փոփոխություններ կատարվեցին Սահմանադրությունում։ Մեզ մեր խոսքն են հիշեցնում՝ բա դուք չէիք ասո՞ւմ, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է։ Մենք շարունակում ենք պնդել, որ իրոք հանրաքվեն լավագույն ճանապարհն է։ Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի հետ կապված բոլոր հարցերը՝ ժողովրդից լեգիտիմության առումով, մենք հնարավորություն ունենալու ենք դեռ արձանագրել մեծ սահմանադրական փոփոխություններով։ Ուստի արձանագրեմ, որ մենք չենք հրաժարվել այն մտքից, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է»,- ԱԺ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ