Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԵՄ-ը հրապարակել է 14 երկրների ցանկը, որոնց համար սահմանը հուլիսի 1-ից կբացվի

ԵՄ-ը հրապարակել է 14 երկրների ցանկը, որոնց համար սահմանը հուլիսի 1-ից կբացվի
30.06.2020 | 22:20

Եվրամիությունը հրապարակել է երկրիների ցանկը, որոնց համար հուլիսի 1-ից միության սահմանները կբացվեն։ Առաջին փուլում մուտքը թույլատրվել է 14 երկրների քաղաքացիների համար՝ Ալժիր, Ավստրալիա, Վրաստան, Կանադա, Ճապոնիա, Չեռնոգորիա, Մարոկկո, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սերբիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Թունիս և Ուրուգվայ։ Սահմանը կբացվի նաև Չինաստանի քաղաքացիների համար, եթե Չինաստանը բացի սահմանը ԵՄ երկրների քաղաքացիների համար։

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ