Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պոլսո հայոց պատրիարք Մաշալյանը հանդիպում է ունեցել պոլսահայ լրագրողների հետ

Պոլսո հայոց պատրիարք Մաշալյանը հանդիպում է ունեցել պոլսահայ լրագրողների հետ
01.07.2020 | 13:28

Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը խորհրդակցական հանդիպում է ունեցել Ստամբուլի հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Հանդիպման գլխավոր թեման եղել է համաճարակի պայմաններում հայկական լրատվամիջոցների առջև ծառացած ֆինանսական խնդիրները։ Հանդիպումը սկսվել է պատրիարքի աղոթքով ու ողջույնի խոսքով, ապա Արք․ Մաշալյանը տեղեկացրել է ներկաներին, որ հանդիպման գլխավոր նպատակն է քննարկել կորոնավիրուսի համավարակի շրջանում հայկական լրատվամիջոցների առջև ծառացած ֆինանսական խնդիրները։


Ներկաները ներկայացրել են իրենց կազմակերպությունների խնդիրները և նշել են, որ համայնքային կառույցների օժանդակության կարիքն ունեն։
Իր ամփոփիչ ելույթում պատրիարքը նշել է, որ իրենք շատ են կարևորում հայալեզու մամուլի միավորների գործունեությունը համայնքային կյանքում և իրենց բարոյական աջակցությունն են հայտնում նրանց։ Մաշայլանը նշել է նաև արևմտահայերենի պահպանության գործում հայատառ մամուլի ունեցած կարևոր առաքելության մասին։

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ