Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Huawei-ը՝ սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգությանը

Huawei-ը՝ սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգությանը
01.07.2020 | 13:28

Չինական Huawei հեռահաղորդակցային ընկերությունը սպառնալիք է հայտարարվել ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար՝ հայտնում է Bloomberg-ը: Որոշումը կայացրել է ԱՄՆ Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի հանրային և ներքին անվտանգության հարցերով բյուրոն (FCC):

Հանձնաժողովի ղեկավար Աջիթ Փայը նշել է, որ ընկերությունը կապեր ունի Չինաստանի Կոմունիստական կուսակցության և երկրի ռազմական ստորաբաժանումների հետ: Ազգային անվտանգության սպառնալիք է հայտարարվել նաև ZTE ընկերությունը: Այս որոշումից հետո ընկերությունները չեն կարող օգտագործել FCC- ի ընդհանուր ծառայությունների հիմնադրամից միջոցներ «այս մատակարարների կողմից մատուցվող կամ արտադրված ցանկացած սարքավորում կամ ծառայություններ ձեռք բերելու, պահպանելու, բարելավելու, փոփոխելու և աջակցելու» համար: Հիմնադրամն ունի մոտ 8,3 միլիարդ դոլար:

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ