Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մ2-Գետափ ճանապարհի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են

Մ2-Գետափ ճանապարհի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են
01.07.2020 | 17:39

Վայոց ձորի մարզում գտնվող Մ2-Գետափ մոտ 2.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածում վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Ընթանում են գյուղամիջյան հատվածի ճանապարհային հագուստի՝ խճավազային խառնուրդով շերտի տեղադրման, հարթեցման, մայթերի ասֆալտապատման աշխատանքները: Սկսվել են ծածկի ասֆալտբետոնե շերտի տեղադրման նախապատրաստական աշխատանքները:

Ճանապարհը վերականգնվում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ