Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

536 հոգի գտնվում է ծանր վիճակում, 117-ը՝ ծայրահեղ ծանր

536 հոգի գտնվում է ծանր վիճակում, 117-ը՝ ծայրահեղ ծանր
01.07.2020 | 21:38

536 հոգի գտնվում է ծանր վիճակում, 117-ը՝ ծայրահեղ ծանր, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ՝ պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, դեռևս չի հաջողվում լուծել կորոնավիրուսի համաճարակի համատեքստում մեր հիմնական ռազմավարական խնդիրը, իսկ մեր հիմնական ռազմավարական խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ», - ասաց Փաշինյանը: Նա հավելեց. «2020-ի առաջին 5 ամիսներին մենք ավելի քիչ մահ էինք ունեցել, քան նախորդ տարի: Ցավոք, պետք է արձանագրեմ, որ այդ վիճակագրությունն արդեն իսկ փոխվել է և հունիսին մենք նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք 30 տոկոսով ավելի շատ մահացություն»: Երեկ 2697 քաղաքացի տուգանվել է հակահամաճարակային կանոնները չպահելու համար:
«Ընդ որում 2166-ը՝ դիմակ չկրելու համար, խոսքը հետիոտների մասին է, հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կտրուկ անկում է ապրել, և 431 վարչական արձանագրության դեպք արձանագրվել է հասարակական տրանսպորտում», - ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ