Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ղազախստանը երկրորդ կարանտինն է մտցնում

Ղազախստանը երկրորդ կարանտինն է մտցնում
01.07.2020 | 21:41

Ղազախստանի կառավարությունը պատրաստվում է հուլիսի 5-ից երկշաբաթյա կարանտին մտցնել՝ կորոնավիրուսի աճող տեմպը զսպելու համար, հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա չի բացառել, որ ժամկետը կարող է երկարաձգվել։

«Վաղը՝ կառավարության նիստից հետո առողջապահության նախարարը կներկայացնի մանրամասներն ու պարզաբանումները», - գրել է Տոկաևը Թվիթերում։ Ղազախստանը երկրորդ անգամ է դիմում խիստ սահմանափակումների․ առաջին անգամ կարանտին էր հայտարարվել մարտի կեսերից, մոտ երկու ամսով։ Դրանք չեղարկելուց հետո, սակայն, վարակակիրների թիվը սկսել էր կրկին ավելանալ։ Վերջին օրերին երկրում օրական մոտ 500 դեպք է գրանցվում, ընդհանուր ցուցանիշն արդեն անցել է 22 հազարից, մահացել է 188 մարդ։

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ