Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԵՄ Խորհրդի նախագահությունն անցել է Գերմանիային

ԵՄ Խորհրդի նախագահությունն անցել է Գերմանիային
01.07.2020 | 21:43

ԵՄ Խորհրդի նախագահությունը հուլիսի սկզբից Խորվաթիայից անցել է Գերմանիային և տևելու է 6 ամիս, իսկ 2021-ի հունվարի 1-ին փոխանցվելու է Պորտուգալիային: Վեց ամսում Գերմանիան կենտրոնանալու է համավարակի հետևանքների, կլիմայի պահպանության խնդիրների հաղթահարման, եվրոպական առողջապահական համակարգի ամրապնդման և թվայնացման վրա: Բացի այդ, Բեռլինը փորձելու է միավորել ԵՄ երկրների քաղաքականությունը աշխարհաքաղաքական խոշոր խաղացողներ Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նկատմամբ:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ