Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 26658

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 26658
02.07.2020 | 15:39

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 593-ով՝ հասնելով 26658-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 473-ով և հասել 15036-ի, իրականացվել է 2100 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 115 765-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է.«Պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Մահերի ընդհանուր թիվը՝ 612: Բուժվում է 11010 մարդ:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ