Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արսեն Թորոսյան. Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը՝ 650

Արսեն Թորոսյան. Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը՝ 650
02.07.2020 | 15:40

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսի առումով էական փոփոխություններ չկան, հաստատվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք:


«Դժբախտաբար, եղել է 6 մահ կորոնավիրուսից ու 4 հոգի մահացել է ոչ կորոնավիրուսից», - ասաց նա: Նախարարի խոսքով՝ առողջապահական համակարգի զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, վերակենդանացման բաժանմունքները լիքն են: «Կան մի երկու-երեք տեղ, դրանց հաշվին կարողանում ենք ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին տեղավորել», - ասաց նա: Թորոսյանը նշեց, որ ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650 հոգի: «Արհեստական օդափոխության սարքերին միացված է 44 հոգի», - ասաց Թորոսյանը: Նա նշեց, որ տանը հոսպիտալացման սպասում է 11 հոգի, չորսը միջին ծանրության է, իսկ յոթը՝ թեթև:
Նախարարն ասաց, որ 80 հոգի սպասում է տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ