Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Չինաստանի նկատմամբ Թրամփի չարությունն աճում է համավարակի տարածմանը զուգահեռ

Չինաստանի նկատմամբ Թրամփի չարությունն աճում է համավարակի տարածմանը զուգահեռ
02.07.2020 | 15:41

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածումը Չինաստանի նկատմամբ իր աճող չարության պատճառն է: Twitter-ում նա գրել է. «Երբ տեսնում եմ, թե համավարակն իր այլանդակ դեմքն ինչպես է տարածում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ահռելի վնաս հասցնելով ԱՄՆ-ին, ավելի ու ավելի եմ չարանում Չինաստանի վրա: Մարդիկ կարող են դա տեսնել, եւ ես կարող եմ դա զգալ»:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ